2019-ին գնված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը 6 ապրիլի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2019-ին ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը, տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից: Այն քաղաքացիները, որոնք 2019-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, բայց տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել դրանք Հայաստան և մաքսազերծել 2019-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով: Նշված էլ.հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. - ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, - ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար), - ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն, - կոնտակտային հեռախոսահամար: Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում գործն այլևս չի դիտարկվի: 2019-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |