ԱԳՆ․ Մոսկվայից 2 չվերթով չվերադարձած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են հյուրանոցներում 8 ապրիլի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել Մոսկվայից վերադառնալ ապրիլի 6-ի և 7-ի չվերթերով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացի: «Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում են լինելու: Մոսկվա-Երևան առաջին հատուկ չարթերային թռիչքն իրականացվել է ապրիլի 6-ին, սակայն բոլոր ցանկացողները չեն կարողացել օգտվել դրանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» |