Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին․ Նրա պայմանը բավարարվել է![]() 9 ապրիլի 2020 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանը, ըստ այդմ` նա ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, հայտնում են Սարգսյանի գրասենյակից։ Ապրիլի 7-ին Սարգսյանի գրասենյակից հայտնել էին, որ նա կմասնակցի ապրիլի 16-ի նիստին, եթե դրա ձայնագրությունից մեկ օրինակ իրեն տրամադրվի։ Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովը գրությամբ պատասխանել է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի` Ձեր մասնակցությամբ հատվածի տեսագրությունը կտրամադրվի Ձեզ, ինչը ենթադրում էր նաև մեր նախորդ գրության բովանդակությունը»,- նշված է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանում։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում է մոտ կես մլրդ դրամի հափշտակության համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |