ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց10 ապրիլի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է դրանց զարգացման տարբեր ծրագրեր: Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ բանկը չի դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին բանկի կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է: Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ բանկը շարունակում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։ 2020-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին: Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին: Մասնավորապես ՝ • գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում, • ՓՄՁ վարկի համաֆինանսավորում, • ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։ Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |