«Ռոստելեկոմն» առաջարկում է աուդիո-կոնֆերանս ծառայությունը![]() 13 ապրիլի 2020 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հեռավար աշխատանքի բարձր արդյունավետության համար անհրաժեշտ ծառայությունների աճող պահանջարկը՝ «Ռոստելեկոմն» իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ևս մեկ ծառայություն՝ աուդիո-կոնֆերանս: Դրա բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ՝ կոնֆերանս զանգերը դառնում են էլ ավելի հարմարավետ և հուսալի: Ծառայության միջոցով հնարավոր է կազմակերպել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ՝ առանց որևէ հավելյալ սարքավորման առկայության: Աուդիո-կոնֆերանսի մի շարք առավելություններ միտված են դարձնելու հեռախոսային հաղորդակցությունն առավել հարմարավետ՝ հնարավորություն ընձեռելով հեռախոսազանգին միացնելու անսահմանափակ թվով օգտատերեր՝ օգտագործելով բջջային կամ ֆիքսված հեռախոս: Հեռախոսազանգի ընթացքում հնարավոր է խլացնել կողմնակի աղմուկը և այն օգտատերերի հարակից ձայները, ովքեր տվյալ պահին չեն խոսում: Ինչպես նաև ծառայությունը թույլ է տալիս ձայնագրել կոնֆերանս զանգը: «Արտակարգ իրավիճակով պայմանավորված բիզնեսի շարունակականությունը արդյունավետ կերպով ապահովելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ: Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք՝ մեր հաճախորդներին ներկայացնելու առավել հարմարավետ ծառայություններ հեռավար աշխատանքի համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Աուդիո-կոնֆերանս ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում։ Բիզնեսի համար տարատեսակ այլ ծառայություններին կարելի է տեղեկանալ հղմամբ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |