Նախիջևանում կորոնավիրուսով 71 վարակված կա

Նախիջևանում կորոնավիրուսով 71 վարակված կա

PanARMENIAN.Net - Նախիջևանում կորոնավիրուսով 71 վարակված կա, մեկ մարդ մահացել է։ Այդ մասին հայտնել է ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։

Նախիջևանում կարանտինում է 1915 անձ, որից 229-ն այլ վայրերից եկածներ են։

«Ապրիլի 13-ի դրությամբ թեստավորվել է 880 անձ։ Կրկնակի թեստերի արդյունքում վարակը հաստատվել է 71 անձի մոտ։ Մեկ մարդ ապաքինվել է և դուրս գրվել, մեկը՝ մահացել։ 69 անձ շարունակում է բուժումը, բարդություններով դեպքեր չկան»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի՝ մեկ օրում ավելանալով 50-ով, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 289 մարդ առողջացել է, 12-ը՝ մահացել, 847 անձ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---