Փաշինյանը շնորհավորել է եզդիներին Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Փաշինյանը շնորհավորել է եզդիներին Մալաքե Թաուսի տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ», - ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նշվում է նաև, որ հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը զարգացել և ամրապնդվել է՝ «թողնելով մեզ հարուստ ժառանգություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա»:

«Հավատացած եմ, որ բարեկամ եզդի ժողովրդի հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել Հայաստանի առաջընթացն ու բարեկեցությունը: Թող գարնանային ջերմությունը և թարմությունը միշտ ուղեկից լինեն ձեզ՝ պարգևելով առողջություն, ուժ և եռանդ»,- նշել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---