Պենտագոնը հայտարարել է Covid-19-ի բնական ծագման մասին![]() 15 ապրիլի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Covid-19 կորոնավիրուսը բնական ծագում ունի, սակայն հետախուզությունը դեռ վերջնական եզրակացություն չունի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին, գրում է ՌԲԿ-ն։ «Այս փուլում ուղղակի կասեմ, որ այդ եզրակացությունները վերջնական չեն։ Թեև վկայությունների կշիռը վիրուսի բնական ծագումն է մատնանշում, այնուամենայնիվ, մենք հստակ չգիտենք»,- ասել է Միլլին։ Ըստ գեներալի՝ վիրուսի ծագման թեման բազում շահարկումներ և ասեկոսեների պատճառ է դարձել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ համացանցում։ «Ամենևին զարմանի չէ, որ մենք հետաքրքրվեցինք այդ հարցով և բազմաթիվ հետախուզական տվյալներ ունեինք՝ այդ հարը լրջորեն ուսումնասիրելու համար»,- ասել է նա։ Հունվարին ամերիկացի հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը հայտարարեց, որ չինական Ուհանում, որտեղ բռնկվել է համաճարակը, գտնվում է Չինաստանի կենսաանվտանգության 4-րդ մակարդակի միակ սուպերլաբորատորիան, որն աշխատում է ամենամահացու միկրոօրգանիզմների հետ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Այդպիսով գեներալն ակնարկել էր Covid-19-ի արհեստական ծագումը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին հայտարարել էր, որ կորոնավիրուսը կարող էր Ուհան գալ ամերիկացի զինվորականների հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |