Հայ-ղազախական հարաբերությունների մակարդակը շատ բարձր է

PanARMENIAN.Net - «Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը ուղղակի հաղորդակցման բացակայությունն է»,- Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր վստահված անձ Նուրբոլատ Ալիմբաեւը: Նրա խոսքերով, հայ-ղազախական հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, ինչի մասին խոսում են երկու երկրների նախագահների միջեւ հանդիպումներն ու ԱԳՆ մակարդակով խորհրդակցություննները:



«Իր արտաքին քաղաքականության մեջ Ղազախստանը ելնում է պրագմատիզմից եւ հավասարակշռությունից: Մեր հարեւանները երկու գերտերություններն են` Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց հետ մենք շատ սերտ փոխհարաբերություններ ունենք: Հայաստանի հետ մենք միեւնույն` Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպության կազմում ենք (ՀԱՊԿ): Դրա հետ մեկտեղ ես պետք է նշեմ, որ միայն պաշտոնական տվյալներով Ղազախստանի հայկական համայնքը կազմում է 25 հազար մարդ, բայց իրականում հայերը երկու անգամ ավելի շատ են: Մեզ մոտ բնակվում է մոտ 100 ազգություն, որոնք մոտ տաս տարբեր կրոններ են դավանում: Այդ պայմաններում մեր կառավարությունը կարողացել է խուսափել միջէթնիկական եւ միջկրոնական ընդհարումներից»,- ընդգծել է Ալիմբաեւը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---