ՃՈ որոշ ծառայություններ մինչև մայիսի 14-ն առցանց կիրականացվեն16 ապրիլի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմը՝ ՀՀ պարետի հանձնարարությամբ մինչև մայիսի 14-ը Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Առցանց կիրականացվեն Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատկացման, Տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման, Տրանսպորտային միջոցի կորած համարանիշի փոխարեն նորի կամ կրկնօրինակի հատկացման, Վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունների ստացման և այլ ծառայությունների համար։ Ցանկում նշված ծառայություններից բացի Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի մինչև արտակարգ դրության ավարտը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |