Brent տեսակի նավթի գինը հասել է 1999-ի նվազագույն նիշին

Brent տեսակի նավթի գինը հասել է 1999-ի նվազագույն նիշին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են 6.5-15%-ով։ Brent տեսակի արժեքը ապրիլի 22-ի առավոտյան նվազել է՝ հասնելով 1999-ի դեկտեմբերի 11-ի նվազագույն նիշին՝ մոտ 16 դոլար մեկ բարելի համար։

Երևանի ժամանակով 09։00-ի դրությամբ Հյուսիսային ծովի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսները նվազել են 14.8%-ով՝ մինչև 16․45 դոլար, իսկ դրանից մի փոքր շուտ՝ 15.99 դոլարի մեկ բարելի դիմաց։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները նվազել են 6.48%-ով, մինչև 10․8 դոլար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլի 20-ին WTI-ի մայիսյան ֆյուչերսները պատմության մեջ առաջին անգամ բացասական նիշի էին հասել՝ մինչև -37 դոլար մեկ բարելի դիմաց։ Ապրիլի 21-ին WTI-ի և Brent-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես նվազել էին։

Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---