Սաակաշվիլի․ Զելենսկուց փոխվարչապետ դառնալու առաջարկություն եմ ստացել![]() 22 ապրիլի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին նշել է նաև, որ արդեն շատ բովանդակային և օգտակար զրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ և մտադիր է իր առաջարկները Գերագույն ռադային ներկայացնել որպես կառավարության ծրագրի մի մաս։ «Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ առաջարկին և իմ որոշմանը, քանի որ սա բարդ ժամանակ է երկրի համար։ Առջևում շատ բարդ շրջան է տնտեսության և, ընդհանուր առմամբ, երկրի համար։ Այսօր, ինչպես երբեք, հարկավոր է վճռական լինել որոշումներում և բարեփոխումներում»,- գրել է Սաակաշվիլին։ Նա նաև հավելել է, որ մտադիր է օգտագործել իր միջազգային փորձը՝ կառավարության ծրագրերին նպաստելու համար։ 2019-ին Զելենսկին վերադարձրել էր ուկրաինական քաղաքացիությունը Սաակաշվիլիին: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր տեղեկացրել Վրաստանում իր դեմ հարուցված քրգործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել: Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |