Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին

PanARMENIAN.Net - Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին։ Կառավարությունն ընդունել է պարտադիր զինծառայության 2020 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։

Այն կավարտվի օգոստոսի 30-ին։

Հայտարարվում է արական սեռի ՀՀ այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020-ի հուլիսի 31-ը ներառյալ:

Ըստ որոշման՝ նախատեսվում է 2020-ի ամառային զորակոչի շրջանակում մինչև 2020-ի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինվորներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել armdefrussia@armem.ru էլ․ հասցեով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---