ՏՄՊՊՀ․ Դիզվառելիքը 20-40 դրամով էժանացել է

ՏՄՊՊՀ․ Դիզվառելիքը 20-40 դրամով էժանացել է

PanARMENIAN.Net - Ապրիլին ՀՀ-ում դիզելային վառելիքի գները նվազել են՝ 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով, տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

ՏՄՊՊՀ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարտին երեք խոշոր տնտեսվարողի մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին:

Դիտարկված ժամանակահատվածում (ապրիլի 1-21-ը) երկու տնտեսվարողի մոտ նաև բենզինի գներն են նվազել՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն չի եղել:

2020-ի մարտին փետրվարի հանրապետ գրանցվել է բենզինի և դիզվառելիքի` համապատասխանաբար 3.7% և 3% գնանկում: Փետրվարին ևս ՀՀ-ում բենզինի և դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել էին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---