ԵԱՏՄ-ից ախտահանիչների արտահանման սահմանափակումը կարող է վերացվել

ԵԱՏՄ-ից ախտահանիչների արտահանման սահմանափակումը կարող է վերացվել

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ-ից ախտահանիչների արտահանման սահմանափակումը վերացնելու հարցն առաջիկայում կքննարկվի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Օրակարգը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Քննարկվելու է նաև ԵՏՄ գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը։ Հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցըևս կլինի օրակարգում:

ԵՏՀ խորհրդի օրակարգում են ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---