Գավառում զինված միջադեպի գործով ևս 10 ձերբակալված կա

Գավառում զինված միջադեպի գործով ևս 10 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Գավառում արյունալի միջադեպի հետքերով ձերբակալվել է ևս 10 քաղաքացի, հայտնում են Քննչական կոմիտեից։

Այսպիսով, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 15-ի:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), կրակ է բացել Նորատուսի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ վնասվածքներով տեղափոխվել Գավառի բուժկենտրոն։ Հետո մի խումբ անձինք հարձակվել են հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---