Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով նոր լուսացույցեր կան

Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով նոր լուսացույցեր կան

PanARMENIAN.Net - Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով նոր լուսացույցեր կգործարկվեն։

2020-ի ապրիլի 30-ից Երևանի ևս 4 փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։

Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12, 15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցեր, որոնք կգործարկվեն առաջիկայում։

Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---