Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ ղեկավարի հետ![]() 6 մայիսի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսի հետ։ Զրույցը կայացել է ԱՀԿ ղեկավարի նախաձեռնությամբ, Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի մասին, անդրադարձել ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև գործակցության ընդլայնման հեռանկարներին: Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |