ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցի առաջխաղացումը![]() 6 մայիսի 2020 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ուղղված հետագա քայլերը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների մի շարք ակտուալ հարցերի շուրջ, քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության խնդիրները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ-ում պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման մասին վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լուծում համարվել, եթե ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Նա հավելել է նաև, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ ![]() ![]() Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |