10 անվճար տեղ բժիշկների երեխաներին՝ Սլավոնական համալսարանում

10 անվճար տեղ բժիշկների երեխաներին՝ Սլավոնական համալսարանում

PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն սպասվող ուստարում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին իր հաշվին 10 տեղ կհատկացնի, հայտնել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Ըստ նրա՝ մրցույթն այդ տեղերի համար կանցկացվի առանձին։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի ընթացքում ուսհաստատությունները գործել են բացառապես առցանց:

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---