743 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների շենքերի բարելավմանը

743 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների շենքերի բարելավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հաստատված բյուջեով նախատեսվում է մոտ 743 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ ընդհանուր գումարից մոտ 464 մլն դրամը նախատեսվում է նախագծահետազոտական ծախսեր իրականացնելու համար, իսկ 278 մլն դրամը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար։

Հարությունյանի խոսքով՝ նախագծով ավարտին են հասցվում 2019-ին սկսած գործընթացները․ որոշմամբ նախատեսվում է Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցում, Լոռու մարզի Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում, Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Նախարարն ուշադրություն է հրավիրել նաև Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցելու նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ստեղծմանը՝ նշելով, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մարզչի հետ դիմել է ԿԳՄՍՆ՝ համապատասխան մարզադպրոցի կառուցման խնդրանքով։

Նախարարը նշել է, որ մարզում ծանրամարտի հանդեպ հետաքրքրույթունը կարող է զարգանալ՝ հաշվի առնելով արդեն եղած ավանդույթները, և այն, որ 2016-ի Օլիմպիական խաղերից հետո արծաթ ստածաց Մարտիրոսյանը կարող է Օլիմպիադայի ոսկի վերցնել (առաջին տեղը զբաղեցրած մարզիկը, հնարավոր է, դոպինգի պատճառով որակազրկվի)։

2019-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ ԿԳՄՍՆ հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---