Մակունց․ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում «խուլիգանական խմբակների» օրակարգ

Մակունց․ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում «խուլիգանական խմբակների» օրակարգ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողով է բերում ոչ թե իր օրակարգը, այլ՝ ԱԺ-ից դուրս գտնվող «խուլիգանական խմբակներինը», հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

Մակունցը խմբակցության անունից ներողություն է խնդրել ՀՀ քաղքացիներից ու միջադեպին ականատես եղածներից։

«Ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից, այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Դրա ընդունումից հետո շեշտակի փոխվեց խմբակցության ղեկավարի վարքագիծն ԱԺ-ում։ Նկատի ունեմ այն, որ Մարուքյանը երբևէ այս և նախորդ գումարումների ընթացքում իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀ ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում համայն հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխխոսնակի հասցեին, և դրան չհետևեց ներողություն։ Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ դահլիճից դուրս։ Եվ հիմա, արդեն շաբաթներ շարունակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առջև խմբակցությանը կներկայացնեն այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել իրենք»,- ասել է նա։

Ընդմիջումից վերադառնալուց հետո Մարուքյանը հայտարարել էր, որ խմբակցությունը լքում է ԱԺ նիստերի դահլիճը՝ սպասելով քաղաքական գնահատականի և հետևանքների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը միջադեպից հետո հայտարարել էր, որ խորհրդարանական բոլոր երկրներում ծեծկռտուքի դեպքեր եղել են, սակայն որևէ մեկի մանդատը վայր դնելու հարցը չպետք է քննարկվի: Նա միջադեպը ԼՀԿ կողմից սադրանք էր որակել և ափսոսանք հայտնել, որ իրենց խմբակցությունը տրվել է դրան։

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն