Ինչպես է Տավուշում ստեղծվել առողջություն տվող ապրանքանիշը՝ «Դարմանը»11 մայիսի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Գնել Նազանյանը հարազատ Տավուշի մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ: «Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն ընտրեցինք, որը ցույց է տալիս բնության ուժի նկատմամբ մեր հավատը»,- պատմել է Գնել Նազանյանը։ «Դարմանի» կայացման գործում Գնելին օգնել է նաև գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, երբ առաջարկել է զարգացնել բիզնես գիտելիքները։ «Իսկապես, ամեն ինչ սկսվեց փոխվել դասընթացից, որն իմ բիզնեսում և կյանքում ճակատագրական դեր խաղաց՝ լավ իմաստով: Սկզբում մեզ համար ամեն ինչ հարցական էր, չունեի բիզնես մտածողություն: Առաջնային աջակցությունը ստացա իմ բանկից, որը սկսեց մտածելակերպ սերմանել»,- նշել է Գնելը: Գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ «Դարմանը» նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Այսօր «Դարմանի» թեյերն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա։ Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |