Մարուքյան․ Երբ այցելում էի Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին

Մարուքյան․ Երբ այցելում էի Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին

PanARMENIAN.Net - Խորհրդարանի ամբիոնն օգտագործվել է՝ շահարկելու համար անձնական հարցեր և սրբություններ, և դրանով փորձ է արվում քողարկել այն, ինչ տեղի է ունեցել, հայտարարել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս հարցն իշխանությունը փորձում է խառնել քաղաքական պրոցեսներին։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

«Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբությանը ոչինչ չի ասվել: Եթե նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի՝ մոր հետ է կապված, թե հոր: Բա պարոն վարչապետ, դատապարտեցիք մեջքից խփողներին, ոչ, ո՞ւր է վարչապետը:

Շարունակում է չանել և այս ամեն ինչը սրվում է: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական, երբ այցելում էի Սասուն Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Հիմա իրենք մեղադրում են ինձ»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանը հայտնել է, որ ինքը սպասում է իր հանդեպ բռնության կիրառման քաղաքական հետևանքների։

Միջադեպից հետո երկու խմբակցության միջև հեռակա բանավեճերն ու միմյանց մեղադրող հայտարարությունները շարունակվել էին։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» և «հեղափոխությունից հետո ամենամեծ պարտություն» էր որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---