FIFA առաջնությունում Հայաստանը բարձրացել է մեկ հորիզոնականով

PanARMENIAN.Net - FIFA հրապարակված առաջնության ազգային հավաքականների ցուցակում Հայաստանի թիմը անցյալ ամսվա համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով եւ 313 միավորով ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը: Առաջնությունը շարունակում են գլխավորել Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, իսկ երրորդ տեղում հոլանդացիներն են: Նշենք, որ անցյալ ցուցակի համեմատ, որը հրապարակվել էր դեկտեմբերի 17-ին, առաջին տասնյակում փոփոխություներ տեղի չեն ունեցել:



Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի մրցակից թիմերի առաջնության ցուցակն ունի հետեւյալ տեսքը.



1 Իսպանիա - 1663

2 Գերմանիա - 1389

3 Հոլանդիա - 1338

4 Իտալիա - 1326

5 Բրազիլիա - 1246

6 Արգենտինա - 1180

7 Հորվաթիա - 1142

8 Անգլիա - 1115

9 Ռուսաստան - 1103

10 Թուրքիա - 1016



54 Բելգիա - 548

61 Բոսնիա - 517

112 Հայաստան - 313

118 Էստոնիա - 260

134 Ադրբեջան - 209
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---