Արցախում մի քանի հատուկ անցակետ է տեղադրվել

Արցախում մի քանի հատուկ անցակետ է տեղադրվել

PanARMENIAN.Net - Արցախի ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից տեղադրվել են հատուկ անցակետեր՝ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում, Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին։

Հատուկ անցակետեր են տեղադրվել նաև Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից Քնարավան գյուղ տանող խաչմերուկում, Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին։

«Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել են վերակարգեր»,- ասվում է ԱՀ ոստիկանության հայտարարության մեջ։

Մայիսի 13-ին հայտարարել էր, որ Արցախում ևս 6 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Երկրում ընդանուր 20 դեպք կա, որից 8-ն ապաքինվել են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---