Քոչարյան․ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի արդյունքները սեպտեմբերին կներկայացվեն

Քոչարյան․ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի արդյունքները սեպտեմբերին կներկայացվեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկին (աշնանը) Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանրության կներկայացնի աշխատանքների արդյունքներրը, հայտնել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Սեպտեմբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։

Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում բավականին տեղեկատվություն է ստացել, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն։

Նրա խոսքով՝ առաջիկայում կհրապարակվեն թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող հարցերը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի բավարարմամբ։

Ապրիլյանի հարցերը քննող հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։ Ավելի վաղ հանաձնաժողով էին հրավիրվել և Ապրիլյանի մասին հարցերի պատասխանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---