Սևան ելումուտը սահմանափակվել է

Սևան ելումուտը սահմանափակվել է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակվում է Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքի մուտքն ու ելքը։ Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին։

Մինչև մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրվում է Սևանում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

Հատուկ ռեժիմ է սահմանվել` արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի:

Կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով:

Սևանում ժամանակավոր կսահմանափակվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ:

Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, և բազմաթիվ այլ համայնքներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---