Utair-ը կորոնավիրուսի թեստեր կուղարկի ուղևորներին՝ նախքան մեկնումը![]() 25 մայիսի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Utair ռուսական ավիափոխադրողը կսկսի ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը, փոխանցում է Inc.-ը։ Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորների թեստերը տուն կուղարկվեն։ «Արդեն այժմ դեպի Գրոզնի ուղևորվելիս մենք, հանրապետության ներկայացուցիչների հետ, ստուգում ենք վիրուսի առկայությունը․ այդպիսին է կառավարության պահանջը։ Հնարավոր է՝ այս միջոցառումն ընդլայնվի»,- ասել է Դուբինը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ զբոսաշրջային բիզնեսը պետք է պատրաստվի սահմանների երկարատև փակմանը և ներգնա տուրիզմի զարգացմանը։ Նախագահը դժվարացել էր նշել, թե երբ ՌԴ քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել երկրի սահմաններից դուրս։ ՌԴ-ում մայիսի 25-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 353,427-ի, 118,000-ից ավելի մարդ առողջացել է, մահացել է 3633 հոգի։ ![]() ![]() 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |