Ղալթաղչիի Սբ Հովհաննեսի ու վերջին զանգի կուտակումների հարցը՝ կառավարությունում27 մայիսի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավներից, խնջույքներից, հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է` նախորդ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ (առավել հաճախ է հանդիպում Ղալթաղչիի Սբ Հովհաննես անվանումը - խմբ․): «Հսկայական կուտակումներ են եղել, և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը նաև այստեղ հսկողություն իրեկանացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասել է նախարարը: Արձագանքելով նախարարի դիտարկմանը՝ ոստիկանապետը նշել է, որ իրենք անդրադարձել են նաև սոցցանցերում արշավների մասին event-ներին։ Հարությունյանը նշել է, որ ՀՀ-ում մայիսի 28-31-ը վարակի տարածման առումով վտանգավոր օրեր կարող են լինել, քանի որ հանգստյան են, իսկ իրենք տեղեկություն ունեն, որ որոշ խմբեր «Վերջին զանգի» հետ կապված լոկալ միջոցառումներ են նախապատրաստում։ Նախարարը նշել է, որ ծնողներին ու դպրոցներին զգուշացվել է նման միջոցառումներ չանցկացնելու մասին, իսկ աշակերտներին խոստացվել, որ համավարակի հաղթահարումից հետո մեկ օր կնշանակվի Վերջին զանգի միջոցառումների համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համավարակի շրջանում նման միջոցառումների անցկացումը պետք է որոշակի հետևանքներ ունենա դպրոցի տնօրենների և համայքնի ղեկավարների համար։ Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումից հետո դպրոցներն ու մյուս ուսհաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Ուստարվա ավարտից հետո համավարակով պայմանավորված փոխվել էր նաև ընդունելության քննությունների կարգը․ դիմորդները 2020-ին մեկ քննություն կհանձնեն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |