Սամվել Բաբայանը՝ Արցախի ԱԽ քարտուղար, Մայիլյանը՝ ԱԳՆ ղեկավար

Սամվել Բաբայանը՝ Արցախի ԱԽ քարտուղար, Մայիլյանը՝ ԱԳՆ ղեկավար

PanARMENIAN.Net - ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կշարունակի պաշտոնավարել, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Մայիլյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնում է 2017-ից։

«Վերջնական որոշումը կայացրել ենք մայիսի 28-ին, Երևանում հանդիպման ժամանակ։ Մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ պատրաստ է եղել համագործակցել՝ հանուն երկրի ապագայի։ Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,-ասել է Հարությունյանը՝ անդրդառնալով Բաբայանի նշանակմանը։

Նրա խոսքով՝ Բաբայանն այդ պաշտոնին նշանակվել է նաև հաշվի առնելով իր՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության ստացած քվեն՝ 24%, իսկ Մայիլյանը նախագահական ընտրություններին եղել է երկրորդ քաղաքական դեմքը, ուստի պարտավոր էր գործակցել նրա հետ։

Հարությունյանն ասել է, որ նոր նշանակումները քաղաքական առևտուր համարելը սխալ է։

Արցախում ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլով նախագահ էր ընտրվել Արայիկ Հարությունյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---