Երևան-Նուր-Սուլթան չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ին

Երևան-Նուր-Սուլթան չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ին

PanARMENIAN.Net - Նախնական տվյալով՝ SCAT ավիաընկերության՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան կոմերցիոն հիմունքով չարթերային չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ի կեսօրին, փոխանցում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը։

«Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում են նախապես հայտնել իրենց ինքնամեկուսացման հասցեները՝ տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Դեսպանությունից հայտնում են, որ չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում իրենք պատասխանատվություն չեն կրում։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում ավիահաղորդակցությունը կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրի մեկնել Չինաստան, սակայն հորդորել էին այդ երկիր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---