Հայկական 350 թեստ՝ ՀՎԿԱԿ-ին․ ՀՀ-ում արտադրված առաջին թեստերը կգործածվեն 2 հունիսի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին հայկական արտադրության 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է ավելի վաղ ներկրված 100,000 ռեագենտների թեստերի արտադրությունը։ «Հայկական արտադրության 350 թեստ կտրամադրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին՝ քաղաքացիներին թեստավորելու համար։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը հնարավորություն կտա բավարարել մեր ներքին պահանջարկը»,- ասել է փոխվարչապետը։ Կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին $550,000 չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Հունիսի 2-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 59,917 անձ։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |