4 օր չվճարվող արձակուրդ՝ ազգային փոքրամասնությունների տոներին ու հիշատակի օրերին![]() 2 հունիսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տալու մասին օրենքը։ ԱԺ-ում օրինագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր։ Նախագծով առաջարկվում է ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել: Արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում։ Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է: ԱԺ-ն ապրիլի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը՝ 114 կողմ, 3 ձեռնպահ ձայներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |