Մխիթարյանը միացել է ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացու հիշատակի նախաձեռնությանը![]() 3 հունիսի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակի #blacklivesmatter նախաձեռնությանը։ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարում երևում է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները ծնկի են իջել՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆլոյդի հիշատակին։ «Այսօր մենք միասնական ենք և սատարում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,- գրել է ֆուտբոլիստը։ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։ Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։ Ընթերցեք նաև․ ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |