Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուրթիվը 64 է:

Վարակակիրներից մեկը Ռուսաստանից է վերադարձել, նա ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացին վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:

Մեկուսացվել է 15 մարդ, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:

Հիվանդությունը հաղթահարել է ևս 10 քաղաքացի: Ընդհանուր, 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով Հայաստան է ուղարկվել 1192 նմուշառում:

Մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---