Երևանի պոլիկլինիկաները հսկում են Covid-19-ով 1187 պացիենտի

Երևանի պոլիկլինիկաները հսկում են Covid-19-ով 1187 պացիենտի

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ի դրությամբ Երևանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաները հսկում են Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտի, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է թեթև:

380 քաղաքացի ենթարկվել է ռենտգեն հետազոտության, իսկ 121-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, տեղեկացնում է քաղքապետարանի առողջապահության վարչությունը։

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի 417 պացիենտից նմուշառում է կատարվել:

Երևանի շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղխափոխվել վարակված 92 քաղաքացի:

Առողջապահության վարչությունը հորդորում է գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---