Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար

Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար

PanARMENIAN.Net - ՌԴ Ռոսպոտրեբնադզորը 2020-ին լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն գործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում արտակարգ դրության առաջին իսկ օրերից:

«Երկու երկրի ղեկավարները, առողջապահության ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անընդհատ կապի մեջ են», - ասել է դեսպանը, գրում է Aysor.am-ը։

Կոպիրկինն ընդգծել է՝ համաճարակի դեմ պայքարի վաղ փուլերից Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ: Դեսպանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի դեր ունի ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան։

«Ուզում եմ ընդգծել, որ նման կոմպլեքս բացի Հայաստանից, արտերկրում ունեն միայն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատանքի ժամանակ ՌԴ մասնագետները 7000 թեստ են անցկացրել», - ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ Ռոսպոտրեբնադզորը վարակի ախտորոշման թեստեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց: Դրանք մշակել է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---