ՌԴ դեսպան․ Դժվար է հստակ ասել՝ երբ կբացվեն սահմանները

ՌԴ դեսպան․ Դժվար է հստակ ասել՝ երբ կբացվեն սահմանները

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ դեռևս դժվար է հստակ պատասխանել հարցին՝ երբ կբացվեն սահմանները։

Կոպիրկինն ընդգծել է՝ ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելն այս պահին երկրի բարձագույն մարմինների առաջ դրված կարևորագույն խնդիրներից մեկն է։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կազմակերպվել է 981 մարդու վերադարձ ՀՀ-ից ՌԴ՝ չհաշված այն անձանց, ովքեր ինքնուրույն են վերադարձել, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով սեփական ավտոմեքենաների միջոցով Վրաստանի տարածքով ՌԴ վերադառնալուն՝ Կոպիրկինն ասել է, որ կան որոշակի դժվարություններ, մինչդեռ Վրաստանը շատ կառուցողական մոտեցում է ցուցաբերում։

«Այս պահին հնարավոր է դարձել Վրաստանի տարածքով կազմակերպել արդեն չորս խմբի վերադարձ ՌԴ, ինչը մեծ ձեռքբերում է։ Այստեղ խնդիրը ոչ թե մեր ցանկություններն են, այլ հարց է, որը Վրաստանի հետ համաձայնեցման կարիք ունի։ Հասկանալի է, որ թույլտվութան մասին որոշումը կայացնում է Վրաստանը՝ հաշվի առնելով համաճարակային պայմանները։ Մենք շնորհակալ ենք Վրաստանին այս հարցերը կառուցողական լուծելու համար, իհարկե, սրանք հեշտ հարցեր չեն՝ հաշվի առնելով, որ սեփական մեքենաների միջոցով Վրաստանի տարածքով քաղաքացիների մուտքն այս պահին փակ է», - ասել է դեսպանը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում սահմանափակված են թռիչքներն ու տեղաշարժը։ Հունիսի 12-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթ, Red Wings ավիաընկերության կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---