Փաշինյան․ ՀՀ-ում արտակարգ դրությունը 1 ամսով կերկարացվի

Փաշինյան․ ՀՀ-ում արտակարգ դրությունը 1 ամսով կերկարացվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հակահամաճարակային կանոնների պահպանումն այսօր կարող է արդյունքների բերել 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հենց այդքան է տևում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ հիվանդության՝ հունիսի 11-ի ցուցանիշները նշանակում են, որ ՀՀ-ում 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները։

«Վաղը տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայանցնենք արտակարգ դրության երկարացման մասին։ Այն կերկարացվի ևս մեկ ամսով»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---