Նախարար․ ՏԻՄ-երը հետևելու են բազմամարդ հավաքների անցկացմանը

Նախարար․ ՏԻՄ-երը հետևելու են բազմամարդ հավաքների անցկացմանը

PanARMENIAN.Net - Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է պարետի որոշումների իրագործողներ դառնալ՝՝ կապված բազմամարդ հավաքույթների, սգո արարողությունների հետ, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման համար շարունակում է մեծ խնդիր լինել սգո արարողությունները, բազմամարդ հավաքույթները։

«Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր, իսկ անգործությամբ՝ արձանագրվել մահեր»,- ասել է նախարարը։

Պապիկյանը նշել է, որ էական չէ, թե հանգուցյալն ինչից է մահացել, այդտեղ հավաքված մարդիկ կարող են վարակակրի հետ շփվել ու հետագայում դառնալ վիրուսակիր։

Նա հորդորել է քաղաքացիներին հետևել ՏԻՄ ղեկավարների և մյուս պատասխանատուների ցուցումներին։ Նախարարը խնդրել է ծննդյան, հարսանիքի կամ մեկ այլ բազմամարդ միջոցառում անցկացնելիս հետևել պարետատան սահմանած կարգին, այլ ոչ թե անել դա ծածուկ։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---