Քրգործ՝ Առինջի համայնքապետարանի պաշտոնյաների դեմ. 339 մլն դրամ բյուջե չի մուտքագրվել

Քրգործ՝ Առինջի համայնքապետարանի պաշտոնյաների դեմ. 339 մլն դրամ բյուջե չի մուտքագրվել

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են այդ ընկերությանը։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 339 մլն դրամ,քրգործ է հարուցվել։

Ըստ կառույցի՝ պաշտոնատար անձինք 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղանտեսական նշանակության հողամասը, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։

«Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.5 մլն դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2.9 մլն դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339 մլն դրամ», -ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրակնացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Ըստ կառույցի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում է որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---