Զոհրաբյան․ Դատախազն ԱԺ-ում կմիջնորդի զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից![]() 15 հունիսի 2020 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։!No Pasarán»,-ասվում է գրառման մեջ։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ծառուկյանին ԱԱԾ շենքի բակում սպասում էին նրա համակիրներն ու կուսակցության անդամները։ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ)։ Ըստ փաստաբանների՝ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |