Դաղստանում ադրբեջանցիների հարձակումից ոստիկաններ են տուժել

Դաղստանում ադրբեջանցիների հարձակումից ոստիկաններ են տուժել

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինների 7 աշխատակից է տուժել Ադրբեջանի քաղաքացիների հետ բախումներում, որոնք անկարգություններ էին հրահրել ռուս-ադրբեջանական սահմանի անցակետի մոտ։

Դաղստանի ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի մոտ 400 քաղաքացի, որոնք տեղակայված էին հանրակացարանի և ժամանակավոր վրանային ավանի տարածքում, պահանջել են բացել սահմանը և փորձել հատել «Կովկաս» դաշնային մայրուղին, գրում է ՌԲԿ-ն։

Սահմանապահներն ու ոստիկանները փորձել են կասեցնել անկարգությունները։ Ի պատասխան բողոքողները նրանց ուղղությամբ քարեր են նետել և այլ իրեր։ Վնասվել է ծառայողական 5 մեքենա։

Նշվում է, որ իրավապահ մարմինների որոշ աշխատակիցներ «ծեծի են ենթարկվել՝ կյանքի համար ոչ վտանգավոր բռնության հետևանքով»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 4 ոստիկան հոսպիտալացվել է։ ՌԴ և Ադրբեջանի սահմանը մարտից փակ է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---