Հնդկաստանի և Չինաստանի միջև զինված բախում է եղել, զոհեր կան

Հնդկաստանի և Չինաստանի միջև զինված բախում է եղել, զոհեր կան

PanARMENIAN.Net - Վերջին 45 տարում առաջին անգամ բախում է տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկու կողմից կան զոհեր, գրում է BBC-ն։

Բախումը լուրջ մտահոգել է փորձագետներին։

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են 20 զինծառայողի մահվան և կորուստների մասին նաև չինական կողմից։ Պեկինում ժխտում են կորուստները, սակայն հաստատում են, որ սրացում եղել է։

Ըստ որոշ հնդկական աղբյուրների, շրջակայքում ոչ ոք կրակոցներ չի լսել , և ենթադրվում է, որ հնդիկ զինվորները մահացել են դաժան ծեծի արդյունքում։

Բախումը տեղի է ունեցել հնդկական Լակդահ նահանգում, որը Քաշմիրի հարևանությամբ է, որտեղ չին-հնկակակն սահմանի փոխարեն այսպես կոչված փաստացի վերահսկման գիծն է անցնում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---