ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ-ից պատգամավորներին![]() 18 հունիսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 17-ին, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ։ «Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող աջակցությանը, որը տրամադրվում է Հայաստանին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել է զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունիսի 18-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |