BeeFree. Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում18 հունիսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը գործարկել է նոր BeeFree սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ: Փաթեթները մշակվել են այնպես, որ բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումն առանց Wi-Fi փնտրելու: Մասնավորապես, հասանելի են BeeFree 1900, BeeFree 2900, BeeFree 4900 և մարզային BeeFree Regional սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթն արդեն նաև YouTube (մինչև սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, Yandex Music, Deezer, Apple Music, Netflix, Google Maps, Yandex Maps հավելվածները: «Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmenia հավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |