ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդում սկսվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, փոխանցում է «Հետք»-ը:

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Խաչատրյանի վերաբերյալ:

Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընկերական հարաբերություններ ունի Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, ԲԴԽ-ն որոշել է մերժել Մակյանի միջնորդությունը:

Ինքնաբացարկ հայտնած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս մերժվել է, նա նույնպես կմասնակցի նիստին:

Դատավոր Ազարյանին աջակցելու համար ԲԴԽ են եկել մի քանի դատավորներ ու փաստաբաններ։

Դատական նիստին մասնակցում է նաև Արդարադստության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացել է նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---