ՀՀ-ում գազը կթանկանա, բայց ոչ շարքային սպառողների համար19 հունիսի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից Հայաստանում գազը կթանկանա, բայց ոչ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիայի» հայցը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած մոտ $283 (135,000 դրամ) փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկել է գազի նոր գինը սահմանել մոտ $266 (127,000 դրամ) ՝ 1000 խմ-ի դիմաց: Նշվել է, որ ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով: 139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10,000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն $255 (122,000 դրամ): «Գազպրոմ Արմենիայի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշել է, որ սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործողը չի փակում ընկերության բոլոր ծախսերը: Վերջին անգամ ՀՀ ներկրվող գազի սակագինը բարձրացել էր 2017-ի հունվարի 1-ին: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիան» մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |