Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել![]() 20 հունիսի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։ Ըստ գործող նորմերի՝ ՍԴ ներկայիս նախագահը պաշտոնավարելու է մինչև 2035 թվականը։ Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի: Նախատեսվում է, որ մինչև նույնը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։ Ըստ նախագծի՝ ՍԴ այն դատավորները, ում պաշտոնավարման ժամկետը չի դադարեցվում, կպաշտոնվարի մինչև 12 տարին լրանալը (հաշվի կառնվի նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես ՍԴ անդամ պաշտոնավարած ժամկետը): Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: «Իմ քայլը» խմբակցությունը 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |